Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ակնաղ­բ­յուրն այ­սօր գե­րի է

Ակնաղ­բ­յուրն այ­սօր գե­րի է
18.12.2020 | 00:56

Խոր­հուրդ կար, որ «Ա­վան­գարդ» թեր­թի խմ­բագ­րի հետ դե­պի Ար­ցախ մեր ուղևո­րու­թյունն սկս­վեց Ա­րա­րատ գյու­ղից։ Վաղ ա­ռա­վոտ էր, բայց ար­դեն մար­դա­շատ էր սպա­րա­պե­տի տուն-թան­գա­րա­նը, որ­տեղ զե­տեղ­ված էին Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյալ, Հա­յոց բա­նա­կի հիմ­նա­դիր ու նո­րան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նի կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը լու­սա­բա­նող բազ­մա­թիվ փաս­տաթղ­թեր, պե­տա­կան, քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի, զի­նա­կից­նե­րի հու­շե­րը, լու­սան­կար­ներ, ու­շագ­րավ այլ նյու­թեր, նրա կյան­քին առ­նչ­վող մա­սունք­ներ։ Աշ­տա­րա­կի շր­ջա­նի դպ­րոց­նե­րից մե­կի` թան­գա­րան այ­ցի ե­կած ա­շա­կերտ­ներն ու ման­կա­վարժ­նե­րը կլան­ված ու­սում­նա­սի­րում էին ցու­ցադր­ված նյու­թե­րը։ Նրանց հա­յացք­նե­րի հու­զա­կան տրա­մադ­րու­թյամբ, վե­հա­տե­սիլ Ա­րա­րա­տի պատ­կե­րով սքան­չա­ցած՝ ճամ­փա ըն­կանք դե­պի պատ­մա­կան Դի­զակ աշ­խարհ, որ­տեղ մեկ օր անց՝ օ­գոս­տո­սի 15-ին հադ­րութ­ցի­նե­րը նշե­լու էին քա­ղաքն ադր­բե­ջա­նա­կան զավ­թիչ­նե­րից ա­զա­տագ­րե­լու օ­րը։


2003 թ. օ­գոս­տո­սի 15. տա­րեց ու ջա­հել հադ­րութ­ցի­ներ հա­վաք­վել էին Հադ­րութ քա­ղա­քի հրա­պա­րա­կում։ Հի­շար­ժան օ­րը, որ խոր­հր­դան­շում էր 1992 թ. օ­գոս­տո­սի վճ­ռո­րոշ հաղ­թա­նա­կը, երբ ո­սո­խը հետ շպրտ­վեց Հադ­րու­թի բար­ձունք­նե­րից, և 1993 թ. օ­գոս­տո­սի 15-ը, երբ Ար­ցա­խի նո­րաս­տեղծ զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը փայ­լուն ռազ­մեր­թով հա­սան մինչև մայր Ա­րաք­սի ա­փը, և մար­տե­րից հոգ­նած ռազ­միկ­նե­րը, որ­պես խոր­հուրդ, ձեռ­քե­րը թա­թա­խե­ցին հա­յոց վաղն­ջա­կան ա­րար­չա­գոր­ծու­թյու­նը խոր­հր­դան­շող գե­տի ջրե­րում։ Երգ, ե­րաժշ­տու­թյուն, ժպիտ ու կա­տակ, նաև՝ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի վեր­հու­շից ար­ցուն­քոտ­ված աչ­քեր։ Անհ­նար էր ա­ռանց հուզ­մուն­քի նա­յել ցն­ծու­թյան այդ հան­դե­սին. հո­ղա­գործ, ման­կա­վարժ, բա­նա­կի սպա ու զին­վոր, պա­տե­րազ­մա­կան ա­հեղ օ­րե­րի հետքն ի­րենց հա­յացք­նե­րում կրող տա­րեց այ­րեր­ պայ­ծառ ժպի­տով ող­ջու­նում էին մի­մյանց, շնոր­հա­վո­րում հաղ­թա­նա­կի օր­վա առ­թիվ։


Հադ­րու­թի ա­զա­տագր­ման 11-րդ տա­րե­դար­ձի առ­թիվ ԼՂՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով «Մար­տա­կան խաչ» շքան­շան­ներ, «Ա­րիու­թյան հա­մար», «Մար­տա­կան ծա­ռա­յու­թյան հա­մար» մե­դալ­ներ հան­ձն­վե­ցին քա­ղա­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար խի­զա­խո­րեն մար­տն­չած հա­յոր­դի­նե­րին։ Նրան­ցից մեկն ակ­նաղ­բյուր­ցի Պա­վել Գրի­գո­րյանն էր։ Ար­ցախ գոր­ծու­ղում­նե­րի ժա­մա­նակ բա­նա­կի սպա­նե­րից լսել էի Պավ­լու­շի, ինչ­պես մտեր­միկ կո­չում էին նրան, հայ­րե­նի գյու­ղին ան­սահ­ման նվիր­վա­ծու­թյան, ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ առ­ճա­կա­տում­նե­րի դժ­վա­րին օ­րե­րին լար­ված ի­րա­վի­ճակ­նե­րից դուրս գա­լու հնա­րա­միտ լու­ծում­ներ գտ­նե­լու մա­սին, և իմ մտա­պատ­կե­րում ձևա­վոր­վել էր հա­յոց ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հե­րոս­նե­րի ան­կոտ­րում ո­գու կրող ու շա­րու­նա­կող ա­ռաս­պե­լա­կան մի կեր­պար։ Եվ անս­պա­սե­լի չէր, որ պարգևատր­ված­նե­րի ծա­վա­լուն ան­վա­նա­ցու­ցա­կում հն­չեց նաև Պա­վե­լի ա­նու­նը։ Հրա­պա­րա­կի բազ­մու­թյան մեջ գտա նրան, շնոր­հա­վո­րե­ցի «Ա­րիու­թյան հա­մար» մե­դա­լով պարգևատր­վե­լու առ­թիվ։ Ա­նակն­կալ շնոր­հա­վո­րան­քից Պա­վե­լը ման­կան պար­զու­թյամբ ժպ­տաց, դեմ­քի կն­ճիռ­նե­րը բաց­վե­ցին, աչ­քե­րում կայ­ծեր ցո­լա­ցին։ Պար­տա­վո­րեց­րեց՝ ան­պայ­ման այ­ցե­լել Ակ­նաղ­բյուր, ծա­նո­թա­նալ իր մեծ գեր­դաս­տա­նի հետ, որ մեծ փոր­ձու­թյուն­ներ է հաղ­թա­հա­րել կռ­վի տա­րի­նե­րին՝ գտն­վե­լով ու­ղիղ թշ­նա­մու նշա­նա­ռու­թյան տակ։ Հա­ջորդ օ­րը Հադ­րու­թի ա­զա­տագր­ման տո­նը շա­րու­նակ­վե­լու էր զո­րա­մա­սում։ Խոս­տա­ցանք զին­վո­րա­կան հան­դե­սին մաս­նակ­ցե­լուց հե­տո ուղևոր­վել Ակ­նաղ­բյուր։
...Դա­րու­փո­սե­րի սո­վոր ան­խոնջ «Նի­վան» եր­բեմն-եր­բեմն «կար­կա­մում» էր հն­ձե­լուց հե­տո այր­ված ար­տե­րի սևա­գորշ գո­գա­վո­րու­թյուն­նե­րում ու ա­վե­րակ­նե­րի դա­տարկ ակ­նա­խո­ռոչ­նե­րի ան­կյանք հա­յաց­քի ներ­քո «ջա­նում» ի­րար նման ո­լո­րան­նե­րի մեջ գտ­նել Ակ­նաղ­բյուր հասց­նող ճամ­փան։ Դեռ ծխա­ցող խո­զա­նի բույ­լե­րում գա­լիք գար­նան ծլար­ձա­կում­նե­րի կա­նաչ սար­սուռ­ներ կա­յին, որ հուզ­մուն­քով էին լց­նում հո­գիս, ման­կու­թյանս ար­տե­րի ծի­ծաղ­կոտ կա­րոտ­ներ արթ­նաց­նում։ Վեր­ջա­պես բլուր­նե­րի գր­կում տներ նշ­մար­վե­ցին։ Ակ­նաղ­բույ­րը մեզ դի­մա­վո­րեց պարզ, հա­մեստ, ակն­հայ­տո­րեն պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ա­նա­վարտ մնա­ցած ու հի­մա ար­դեն գյուղ հասց­ված քար ու ա­վա­զի, այլ շի­նա­նյու­թե­րի առ­կա­յու­թյու­նից աշ­խար­հին ար­ժա­նա­պատ­վո­րեն նա­յող շի­նու­թյուն­նե­րի հան­դի­սա­վոր լռու­թյամբ։


Պա­վե­լը, կի­նը՝ Վիո­լե­տան, որ­դի ու դուստր, հարս ու թոռ­ներ մեզ դի­մա­վո­րե­ցին հա­րա­զա­տի ջեր­մու­թյամբ ու բա­կի ծա­ռե­րի շու­քի ներ­քո սե­ղան գցե­ցին՝ գյու­ղաշ­խար­հի հա­մեստ ապ­րուս­տի ու ի­րենց սր­տի շռայլ կա­մե­ցո­ղու­թյամբ։
Պա­վել Գրի­գո­րյա­նի ա­ռանձ­նա­տու­նը նույն­պես պա­տե­րազ­մի մեղ­քով էր ա­նա­վարտ մնա­ցել։ Կի­սան­կու­ղա­յին հար­կը ծած­կել, հար­մա­րեց­րել, ե­ղա­ծով գո­հա­ցել էին ու լա­վա­տե­սո­րեն ե­րա­զել այն օ­րը, երբ գյու­ղի վրա այլևս «Գրադ»-ի ար­կեր չեն պայ­թի, զո­հեր չեն լի­նի, թշ­նա­մին հե­ռու կշպրտ­վի ի­րենց գյու­ղից, շր­ջա­նից, ընդ­հա­նուր Ար­ցա­խի սահ­ման­նե­րից, և ի­րենց խո­տոր­ված կյան­քը խա­ղաղ, բնա­կա­նոն հուն կմտ­նի։


Երբ սկս­վում է Ար­ցա­խյան շար­ժու­մը, Ակ­նաղ­բյու­րը հայ­տն­վում է ծայ­րաս­տի­ճան վտան­գա­վոր վի­ճա­կում, քա­նի որ այն­տեղ նաև ադր­բե­ջան­ցի­ներ էին ապ­րում, իսկ քիչ հե­ռու Ֆի­զու­լի քա­ղաքն էր։ Տասն­մեկ ե­րե­խա­յի հայր Պա­վե­լը ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նով ձեռ­նա­մուխ է լի­նում Ակ­նաղ­բյու­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու գոր­ծին՝ հա­մա­գյու­ղա­ցի Խո­րեն Հով­սե­փյա­նի ա­ջակ­ցու­թյամբ։
-1989 թ. վի­ճա­կը շատ խառն էր. ցե­րե­կը գյու­ղի թուր­քե­րի հետ զրույց էր, գի­շե­րը՝ կրա­կոց­ներ։ Մեզ սա­տա­րե­լու հա­մար Էջ­միած­նի շր­ջա­նից ե­կան Փոքր Գա­գոն, Լյո­վան ու Հա­մոն։ Նրանց օգ­նու­թյամբ կա­րո­ղա­ցանք թուր­քե­րին հա­նել դպ­րո­ցից ու հի­վան­դա­նո­ցից։ Նվիր­ված էին մեզ՝ ոնց որ մի ըն­տա­նի­քի ան­դամ, մի մո­րից ծն­ված։ Ե­կավ, մեր զրույ­ցին միա­ցավ գյու­ղա­պետ Ար­թուր Բա­բա­ջա­նյա­նը.
-Երբ ա­ռա­ջին ան­գամ ե­կան, մտա­ծե­ցի. «Սրանք ի՜նչ օգ­նող են», բայց երբ նրանց օգ­նու­թյամբ թուր­քե­րին գյու­ղից հա­նե­ցինք, հաս­կա­ցա, որ ու­ժեղ կամ­քի տեր, ազ­գա­սեր մար­դիկ են։
Խոսք ա­ռավ Պա­վե­լի կի­նը՝ Վիո­լե­տան.
-1988-ից սկ­սած՝ տղա­մար­դիկ դիր­քե­րում էին։ Չգի­տեինք, թե գյու­ղին օգ­նու­թյան ե­կած տղա­նե­րը որ­տեղ են։ Պա­վելն ինձ ո­չինչ չէր ա­սում։ Որ­դուս՝ Աբ­րի­կի հետ գի­շե­րով ան­տառ էր գնում՝ իբրև թե ցախ բե­րե­լու։ Մի օր էլ ա­սաց. «Մար­դու բան չա­սես, որ­դիդ տղո­րան­ցը հաց է տա­նում»։ Տասն­չորս տա­րե­կան էր Աբ­րիկն ու ան­վախ։ Մթն­շա­ղին մե­նակ մտ­նում էր ան­տառ։ Պավ­լու­շը գի­շեր­նե­րը մնում էր ան­տա­ռում, չէր ու­զում նրանք՝ այն­տեղ, ին­քը տա­նը փա­փուկ ան­կող­նում քներ։ Ա­ռանց տղա­նե­րի, ա­ռանց Գա­գի­կի մեր բա­նը դժ­վար էր լի­նե­լու։ Ի՜նչ օ­րեր քա­շե­ցինք։ 1992 թ. մա­յի­սի 7-ին «Գրադ»-ի ար­կը, էն, որ ա­սեղ­նե­րով է, ըն­կավ մեր տան վրա։ Պա­տը փուլ ե­կավ։ Ա­ռաջ­նեկ զա­վակս՝ Վար­դու­շը, զոհ­վեց։ ՈՒ­շա­դիր հետևում էր, թե ար­կը որ­տե՛ղ է ընկ­նե­լու ու չի­մա­ցավ, որ հենց իր վրա է գա­լիս։ Բո­լորս տանն էինք, միայն նա զոհ­վեց։ Որ­դիս՝ Աբ­րիկն էլ ա­կա­նի պայ­թյու­նից ոտ­քից զրկ­վեց։


Վիո­լո­տա­յի վճիտ կա­պույտ աչ­քե­րը մշուշ­վե­ցին հո­գու խոր ան­կյու­նում թաքց­րած վշ­տի ա­լե­կո­ծու­մից։ Երբ գրա­ռում էի ե­րե­խա­նե­րի ա­նուն­նե­րը, հուզ­մուն­քից խառ­նում էր նրանց ծնն­դյան թվերն ու ար­դա­րա­նում. «Գրադ»-ի ա­րածն է, բո­լորս սկ­լե­րոզ ու­նենք»։ Ե­րե­խա­նե­րի ա­նուն­նե­րը գրե­ցի՝ ա­ռանց ծնն­դյան թվե­րի. Աբ­րիկ, Լիա­նա, Վար­դուշ, Ան­նա, Ալ­վի­նա, Ա­լեք­սանդր, Ա­շոտ, Ար­մի­նե, Ա­րա­բո, Արևհատ, Վար­դիկ։
Ակ­նաղ­բյու­րի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ 33 մարդ է զոհ­վել, նրան­ցից 7-ը ՝ զին­ծա­ռա­յող։ Խո­րե­նի հայ­րը՝ 78-ա­մյա Ա­լեք­սանդր Հով­սե­փյա­նը, ե­րի­տա­սարդ­նե­րին հա­վա­սար զեն­քը ձեռ­քին դիր­քե­րում էր։ Ավ­տո­մա­տը Ման­վել Գրի­գո­րյանն էր նվի­րել։ Փոխ­գն­դա­պետ Խո­րեն Հով­սե­փյա­նի հետ ծա­նո­թա­ցել էի 2000 թվա­կա­նին՝ Հադ­րու­թի զո­րա­մա­սում։ Հրա­մա­նա­տա­րի՝ մար­տա­կան գծով տե­ղա­կալն էր և միշտ դիր­քե­րում էր։ Ե­րե­կո­յան կարճ ժա­մա­նա­կով ե­կել էր զո­րա­մաս՝ հրա­մա­նա­տա­րի հետ հրա­տապ հար­ցեր քն­նար­կե­լու։ Դիր­քե­րի մա­սին խո­սե­լիս հա­յաց­քը ստեպ-ստեպ հա­ռում էր պա­տու­հա­նից դուրս՝ կապ­տամ­շու­շով պատ­ված Խու­ռու­հա­տի, Ա­վետ, Բարս սա­րե­րի կող­մը։ Զգաց­վում էր, որ մտ­քով այն­տեղ է՝ դիր­քա­պահ տղա­նե­րի մոտ։ Եր­բեմն խոս­քը կի­սատ՝ ա­մուր սեղ­մում էր ա­փի մեջ ե­ղած դր­վա­գա­նախշ, փոք­րիկ փայ­տյա խա­չը։ Զգա­լով հե­տաքր­քր­ված հա­յացքս՝ ժպ­տաց. «Զին­վո­րիս նվերն է, իր ձեռ­քով է պատ­րաս­տել»։ Պատ­մեց, որ կռ­վի ժա­մա­նակ Խրմն­ջու­ղի «Նժ­դեհ 1» դիր­քում 800 մետր հեռ­վից ար­ձակ­ված գն­դա­կից իր ավ­տո­մա­տի լից­քա­տու­փը ցրիվ ե­կավ, լից­քա­տու­փի շնոր­հիվ կյան­քը փրկ­վեց։ Այդ գն­դա­կը պա­հում է մինչև հի­մա։ Կյան­քի հրա­մա­յա­կա­նով ընտ­րեց զին­վո­րա­կան ու­ղին։ Միշտ դիր­քե­րում լի­նե­լով՝ կա­րո­տում էր Ակ­նաղ­բյու­րին, տա­նե­ցի­նե­րին, այ­գուն։ Շատ կու­զե­նար, որ պա­տե­րազմ աս­վա­ծը չլի­ներ աշ­խար­հում, ա­վեր, մա­հեր չլի­նեին, ինքն ապ­րեր գյու­ղաշ­խար­հի խա­ղաղ, ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քով, բայց քա­նի դեռ կա վտան­գը, քա­նի թուր­քի աչ­քը հա­յի հո­ղի վրա է, իր տե­ղը զին­վոր­նե­րի կող­քին է։


Խո­րե­նի հրա­ժեշ­տի խոս­քը խնդ­րան­քի պես էր. «Երբ երևա­նում հան­րա­հա­վաք­ներ են լի­նում, այս­տեղ՝ սահ­մա­նագ­ծին, հա­կա­ռա­կոր­դի դի­պու­կա­հա­րը հան­դուգն է դառ­նում; Բա­նակն ա­մուր ու ու­ժեղ է հաս­տա­տուն թի­կուն­քով։ Մեր ժո­ղովր­դին շատ կու­սակ­ցու­թյուն­ներ պետք չեն։ Բո­լո­րը ժո­ղովր­դի լա­վի հա­մար են խո­սում, ու­րեմն թող միա­նան, միա­սին գոր­ծեն, որ հայ­րե­նի­քը շե­նա­նա»։
Պա­վե­լը, ա­սես որ­սա­լով, թե միտքս ուր է սլա­ցել, բա­ժա­կը ձեռ­քին ոտ­քի ե­լավ.
-Ակ­նաղ­բյուր­ցի­նե­րը, Խո­րեն Հով­սե­փյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, 5-րդ բրի­գա­դի հրա­մա­նա­տար Ման­վել Գրի­գո­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, մաս­նակ­ցե­ցին նաև Մար­տա­կեր­տի ա­զա­տագր­մա­նը։ ՈՒխ­տա­ձո­րի չորս գյու­ղե­րը միշտ բա­րի խոս­քով, ե­րախ­տա­գի­տու­թյամբ են հի­շում Գա­գիկ Մել­քո­նյա­նին, Ման­վել Գրի­գո­րյա­նին։ Նրանց շնոր­հիվ է, որ մեր Ձո­րա­կի գյու­ղե­րում չե­ղավ այն, ինչ որ ե­ղավ Մար­տա­կեր­տում։
Եր­կու ձիե­րից մե­կը Ման­վել Գրի­գո­րյա­նի նվի­րածն է։ Այդ ձիով Աբ­րի­կը գնում է Հադ­րու­թի գյու­ղե­րը, մյուս ձիով ան­տա­ռից ցախ են բե­րում։
Երբ հարց­րի, թե պա­տե­րազ­մից ինչն է հա­ճախ հի­շում, Պա­վե­լը տխ­րեց ու մի պահ լռե­լուց հե­տո բեկ­ված ձայ­նով ա­սաց.
-Երբ հա­սանք Ա­րաք­սին, ջրի մեջ բա­րու­րով ե­րե­խա տե­սա։ Սիրտս լց­վեց. ե­րե­խան ի՜նչ մեղք ու­ներ։ Հի­շե­ցի աղջ­կաս, որ զոհ­վեց մեր տան մեջ։ Պա­տե­րազմն ա­հա­վոր բան է։ Խմենք հա­նուն մեր հո­ղի ա­զա­տու­թյան զոհ­ված քա­ջե­րի հի­շա­տա­կի հա­մար։ Նրանց ե­րա­զանքն էր, որ որ­քան հնա­րա­վոր է շուտ խա­ղա­ղու­թյուն տի­րի Ար­ցախ աշ­խար­հում, զո­հեր չլի­նեն։ Թող խա­ղա­ղու­թյու­նը տի­րի ամ­բողջ աշ­խար­հին, ազ­գը՝ ազ­գին, մար­դը մար­դուն թշ­նա­մի չլի­նեն, ու­րի­շի հո­ղի վրա աչք չդ­նեն։
Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, գյու­ղում ա­ռանձ­նատ­ներ են կա­ռուց­վել Պա­վել Գրի­գո­րյա­նի և Վիկ­տո­րյա Սա­յա­դյա­նի ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Թեժ մար­տե­րի ժա­մա­նակ Վիկ­տո­րյա­յի որ­դի­նե­րից մե­կը զոհ­վել էր, մյու­սը՝ ան­հետ կո­րել։ Գյու­ղը միշտ զգոն, ար­թուն հա­յաց­քով էր նա­յում սահ­մա­նագ­ծին, որ­տեղ նն­ջող վտանգն ա­մեն պահ կա­րող էր արթ­նա­նալ։ Դժ­վա­րու­թյուն­նե­րին սո­վոր՝ չի նեղ­վում, չի դժ­գո­հում։


Ա­նունն Ակ­նաղ­բյուր, սա­կայն ջրի պա­կաս, ջրի կա­րոտ կար։ Ե­ղած աղ­բյուր­նե­րը ցա­մա­քել էին։ Մարդ­կանց հույ­սը միակ աղ­բյուրն ու ար­տե­զյան ջր­հոր­ներն էին։ Դաշ­տե­րի հույ­սը եր­կն­քից էր կախ­ված։ Այդ տա­րի բերքն ա­ռատ չէր ե­ղել՝ շատ անձրևնե­րի պատ­ճա­ռով փո­շո­տում չլի­նե­լու պատ­ճա­ռով։ Բայց մար­դիկ չէին դժ­գո­հում, լա­վա­տես էին։ Կարևո­րը՝ կռ­վի ժա­մա­նակ Ռու­սաս­տան մեկ­նած ակ­նաղ­բյուր­ցի­նե­րը վե­րա­դար­ձել էին, ու ար­դեն գյու­ղից հե­ռա­ցող­ներ չկա­յին։Հպարտ էին, որ Ստե­փա­նա­կեր­տում սո­վո­րող չորս ու­սա­նող ու­նեն՝ Մար­գա­րի­տան, Ա­րա­մը, Ար­մա­նը, Մավ­րի­կը։


Հրա­ժեշտ տա­լիս Պա­վելն ա­սաց.
-Ակ­նաղ­բյու­րը սահ­ման պա­հող գյուղ է, դժ­վար է, բայց չենք դժ­գո­հում։ Երբ սի­րում ես հա­րա­զատ հողդ, այն ա­մե­նա­գե­ղե­ցիկն ու ան­փո­խա­րի­նե­լին է աշ­խար­հում։ Մեր այ­գի­նե­րում ծի­րան, խն­ձոր, տանձ, կե­ռաս, ար­քա­յախն­ձոր է հաս­նում, ան­տառ­նե­րում քաղց­րա­նում է մո­շը, խռն­չում է վա­րազն ու վար­գում է եղ­նի­կը։ Ակ­նաղ­բյու­րի աչ­քը միշտ ճամ­փին է՝ կա­րոտ իր հոգ­սին ու ու­րա­խու­թյա­նը հա­ղոր­դա­կից մարդ­կանց։ Շուտ-շուտ այ­ցի ե­կեք...

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Հ. Գ. Ակ­նաղ­բյուրն այ­սօր գե­րի է և հույ­սի ու ան­հու­սու­թյան սահ­մա­նագ­ծում սպա­սում է մարդ­կային Ար­դա­րու­թյան ժա­մին...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 30444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ